ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձնական ինչ հանդիպում է ունեցել Սուրեն Սահակյանը ՔՊ-ականների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը նամակով դիմել եւ հարցեր է ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը։ «Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը ներկայիս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Կրկին արձանագրում ենք, որ հանրաքվեն ժողովրդի իշխանության իրացման համար կարեւոր եւ անհրաժեշտ միջոց է, դրա կիրառման փաստը ողջունելի է»,- նշված է ՔՈ հայտարարությունում: Վերջիններս 7 հարց են ձեւակերպել ու սպասում են ՔՊ-ի պատասխանին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՔՈ ղեկավար Սուրեն Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են նման ձեւով հարցեր ուղղել, եթե իրենք մի քանի օր առաջ հանդիպում են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ Արման Բոշյանի եւ Ռուբեն Ռուբինյանի հետ: ՔՈ նախագահն ասաց. «Այդ հանդիպումը անձնական հանդիպում է եղել եւ կապ չի ունեցել ո՛չ Սահմանադրական դատարանի հանրաքվեի հետ եւ ո՛չ էլ որեւէ քաղաքական հարցի հետ: Դա եղել է ընկերների հանդիպում, այսպես ասեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս