Կայացավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի «Չելսի» – «Մանչեստեր Յունայթեդ» հանդիպումը: Խաղն ավարտվեց հյուրերի 2:0 հաշվով հաղթանակով: Սուլշերի տղաներից մեկական անգամ աչքի ընկան Անտոնի Մարսիալն (45‘) ու Հարի Մագուայերը (66‘):
Այս հաղթանակից հետո մանկունյանցիները վաստակեցին 38 միավոր եւ մրցաշարային աղյուսակում 7-րդն են: Այս պահին Չեմպիոնների Լիգայի ուղեգիր պարգեւող 5-րդ տեղից մանչեստրյան ակումբը հետ է մնում 2 միավոր: «Չելսին» 41 միավորով 4-րդն է:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն Պրեմիեր Լիգայի 2-րդ հորիզոնականում գտնվող «Մանչեստեր Սիթիին» 2 տարով որակազրկել է Չ/Լ-ին մասնակցելու հնարավորությունից: Եթե քաղաքայինները լինեն լավագույն քառյակում, ապա նրանց փոխարեն եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարին կմասնակցի 5-րդ տեղում մրցաշրջանն ավարտած թիմը:
Էդմոն Մարտիրոսյան