ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակ Դավթյանը հրաժարական կտա՞. ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն արձագանքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ հանդիպման էին հրավիրել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։

Քննարկումից հետո մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բավական արդյունավետ որակեց հանդիպումը՝ ասելով, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա հանդիպումների համար: Իսկ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, թե այս ամիսներին տեղի ունեցածը ստիպում է ամեն ինչ անել բանակի համար:

ArmLur.am-ի թղթակիցը երկու հարց ուղղեց Դավթյանին: Նախ առաջին հարցով հետաքրքրվեց՝ հրաժարական պատրաստվո՞ւմ է տալ, թե՞ ոչ, ապա հետաքրքրվեց, թե այս օրերի զոհերից հետո արդյոք որեւէ զորամաս այցելե՞լ է եւ փորձել անձամբ տեղեկանալ, թե ինչ է կատարվում: Ի պատասխան՝ Արտակ Դավթյանը նշեց, թե հրաժարական չի պատրաստվում տալ, ապա հավելեց՝ այլ այցեր կատարել է:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս