Անգլիական «Նյուքսլ Թաունի» ֆուտբոլիստ Ժոզեֆ Թրեւորը դատապրտվել է ցմահ ազատազրկման` թմրանյութերի ազդեցության տակ 18-ամյա աղջկա բռնաբարելու եւ դանակի 9 հարվածով սպանելու համար:
Անգլիական պարբերականները տեղեկացնում են, որ սպանությունը տեղի է ունեցել անցած տարվա ապրիլին, բայց ոստիկաններին գործը բացահայտել հաջողվել է միայն հիմա:
Նյուտոն Մեգանը՝ Թրեւորի զոհը, այդ օրն ավարտել է աշխատանքը եւ գնացել ակումբ, այնուհետեւ ակումբից դուրս գալուց հետո հանդիպել է Թրեւորին եւ հրավիրել իր տուն: Այդ օրն էլ ֆուտբոլիստը բռնաբարել է աղջկան, իսկ հետո վախենալով, որ Մեգանը կբարձաձայնի կատարվածը՝ սպանել է նրան` մեջքին հասցնելով դանակի 9 հարված:
Ֆուտբոլիստը եղել է ալկոհոլի եւ կոկաինի ազդեցության տակ:
Էդմոն Մարտիրոսյան