
ՀՀ ԶՈՒ պարտաստության պլանի համաձայն` փետրվարի 17-ին զինված ուժերում մեկնարկել է 2020թ. ուսումնական տարին:
Զորամիավորումներում և զորամասերում ուսումնական նոր փուլի մեկնարկի հանդիսավոր արարողություններին հաջորդել են մարտավարաշարային պարապմունքներ՝ միտված մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակ զինծառայողների մարտունակության, մարտավարական մասնագիտական տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների ամրապնդմանը: