Հայ պրոֆեսինալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան Salita պրոմութերական ընկերության հետ եւ առաջին մենամարտւ կանցկացնի մարտի 13-ին` մրցելով դոմինիկացի Դագուվերտո Ագուերոյի հետ.
«Մրցակիցս լինելու է դոմինիկացի մարզիկ Դագուվերտո Ագուերոն, ով 15 մենամարտերից հաղթել է բոլորում: Անկնկալիքները շատ մեծ են: Ուսումնասիրել եմ մրցակցիս, պատրաստվել եմ մենամարտին, գիտեմ, որ տեխնիկապես շատ հզոր է , բայց ամոն ինչ կերեւա ռինգում: Ես թողել եմ WBC International Silver գոտին, քանի որ այն պաշտպանելու համար մեծ գումարներ էին հարկավոր, իսկ ես պրոմոութերական պայմանագիր չունեի: Հարկավոր էր մոտ 50.000 դոլլար մենամարտերին մասնակցելու համար: Թողեցի գոտին, որ կարողանամ պայքարել ավելի բարձր չեմպիոնական գոտիների համար:
Մոնամարտերին նվիրվում եմ 110%-ով. պատրաստվելու շրջանն ամենածանրն է, իսկ մենամարտի օրը տոն է ինձ համար»,- ասել է Ավագյանը լրագրողների հետ զրույցում:
Էդմոն Մարտիրոսյան