ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնում է.
Հակածխախոտային փաթեթի մասին
Սիրելի բարեկամներ,
2020թ. փետրվար 13-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքն ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու փաթեթը։
Ինչպես ելույթումս նշել էի, ընդհանուր առմամբ կողմ լինելով նախաձեռնությանն ու ողջունելով ծխելու դեմ պայքարը՝ գտնում ենք, որ նախագիծն այս տեսքով ռիսկեր է պարունակում տնտեսության համար, և կարիք կա փոփոխություններ կատարել։ Ասեմ նաև, որ ես և իմ շատ գործընկերներ նախագծին կողմ քվեարկեցինք, որովհետև խնդրահարույց դրույթները ուժի մեջ են մտնում ոչ անմիջապես (մի մասը՝ 2021 թվականի սկզբից, մնացած մասրը 2022 և 2024 թվականների սկզբից)։ Այսինքն, բավարար ժամանակ կա սխալները շտկելու համար, և ավելի նպատակահարմար գտանք շարժվել այս ճանապարհով (ընդունել և շտկել), քան տապալել նախագիծը։
Այնպես որ, այս պահից սկսած մենք ձեռնամուխ ենք լինում փոփոխությունների փաթեթի մշակմանը (մինչև խնդրահարույց դրույթների ուժի մեջ մտնելը)։
Այդ կապակցությամբ՝ խնդրանքս բոլոր պատգամավորներին, փորձագետներին, տնտեսվարողներին և նախագծով հետաքրքրվող այլ անձանց՝ իրենց առաջարկներն ու դիտողությունները ուղարկել ինձ՝ [email protected] հասցեով։
Նամակները կարող եք ուղարկել մինչև փետրվարի 29-ը ներառյալ։ Subject դաշտում խնդրում եմ նշել “ծխախոտ”։
Շնորհակալություն համագործակցության համար։