Ինչպես տեղեկացնում է Canena Ser-ը կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսե Մարիա Բարտումեուն զբաղվում է սոցցանցերում թիմի ֆուտբոլիստների սեւ PR-ով:
Ըստ ռադիոկայանի «Բարսելոնան» վճարել է Բարտումեուին, որ վերջինս զբաղվի Լեո Մեսսիի եւ Ժերար Պիկեի հասցեին սոցցանցերում քննադատությունների ապահովմամբ: El Larguero պարբերականը հրապարակել է 26 էջից բաղկացած ապացույց, որտեղ նշված է, որ կատալոնացիները համագործակցել են սոցիալական ցանցերում բազմաթիվ հաշիվներ ունեցող i3 Ventures կազմակերպության հետ:
Ավելի վաղ կատալոնական ակումբը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ եւ հերքել տարածված լուրերը` սպառնալով դիմել դատարան:
Էդմոն Մարտիրոսյան