Լուսանկարն արվել է Իսակովի պողոտայում
Երեկ՝ առավոտյան, Երեւանի Իսակով պողոտայում տեղի է ունեցել պատահար. վթարվել է 99 համարի երթուղային տաքսին: Վարորդը եւ հինգ ուղեւորներ տեղափոխվել են հիվանդանոց: Տուժողները լուրջ վնասվածքներ չեն ստացել, եղել են սալջարդներ, սրունքի վնասվածքներ: 99 համարի երթուղային տաքսին նախ հարվածել է մեկ այլ մեքենայի, ապա՝ ծառին: Վթարի հետեւանքով մյուս մեքենայի վարորդը չի տուժել: Նշենք, որ երթուղայինի վարորդը «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել: Նրա՝ Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի ՃՈ որոշումից հետո:
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դեպի ԵԱՏՄ եւ այլ երկրներ բուսական ծագման մթերք արտահանելու համար:
Վարդգես Իսահակյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետեւյալ փաստաթղթերը՝
3. ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման եւ (կամ) տնօրինման իրավունքը,
4. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման եւ մակնշման պահանջների ապահովման եւ կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
5. խմբաքանակի առեւտրային փաստաթղթերից որեւէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «ՁՏՉՈՐօ ժՉՐՈջՌռրՍՏչՏ ֆՍՏվՏՎՌփպրՍՏչՏ րՏþջՈ»՝ հաստատված հայտարարատուի (մատակարար կամ փոխադրող) կողմից,
6. ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրի կողմից ներկայացված պահանջի:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ այլ երկրներ արտահանելիս ներմուծող երկրի պահանջի դեպքում անհրաժեշտ է ունենալ նաեւ արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում:
ՀԱՐՑ. Հայաստանի Հանրապետություն ապրանքներ ներմուծողը ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում մաքսային մարմին:
Ինեսա Մանուկյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար,
բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը եւ ներմուծումը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված դրոշմանիշերի օգտագործման մասին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի՝ ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` 200 հազար դրամի չափով: