ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Դավիթաշեն վարչական շրջանում

Դավիթաշեն վարչական շրջանում հայտնվել է «սպիտակ նժույգով ասպետ»-ը: Նա իր ամենագնացով մրցում է մեքենաների հետ:

 

 

ՀԱՐՑ. Ե՞րբ է վերահաշվարկվում մասնակի կենսաթոշակը: Ի՞նչ է անհրաժեշտ վերահաշվարկ կատարելու համար:

Սուսաննա Հայթայան (62 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հայթայանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ մասնակի կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, ներկայացվել են մինչեւ կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, կամ լրացել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ արտոնյալ պայմաններով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, ներկայացվել են մինչեւ կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, կամ լրացել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ովքե՞ր են պարտավոր ակցիզային հարկ վճարել, ի՞նչ է իրենից ենթադրում այդ հարկը:

Գնել Հարությունյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ում ակցիզային հարկ վճարում են գարեջուր, խաղող եւ այլ գինիներ, գինենյութ, սպիրտ եւ սպիրտային խմիչքներ, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ, սիգարներ, սիգարելաներ եւ սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզին, հում նավթ եւ նավթամթերքներ, դիզելային վառելիք, նավթային գազեր եւ գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) ներմուծող կամ արտադրող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք:
Հայտնում ենք, որ ակցիզային հարկը գարեջրի, խաղողի եւ այլ գինիների, գինենյութի, սպիրտի եւ սպիրտային խմիչքների, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչների, սիգարների, սիգարելաների եւ սիգարետների` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինի, հում նավթի եւ նավթամթերքների, դիզելային վառելիքի, նավթային գազերի, եւ գազանման այլ ածխաջրածինների (բացառությամբ բնական գազի) ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:




Լրահոս