ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանի ուշագրավ ուղերձներն իշխանություններին. նախագահը մտահոգ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մտահոգ է, որպեսզի քրեական ենթամշակույթին վերաբերող օրենքի նախագիծը կիրառվի ամենայն պատասխանատվությամբ եւ ճիշտ: Բանն այն է, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը:

Սակայն ուշագրավ է, որ Արմեն Սարգսյանը չի սահմանափակվել միայն դա ստորագրելով եւ ուղերձ է հղել իշխանություններին, դատական համակարգին: Մասնավորապես, Արմեն Սարգսյանը փաստել է, որ օրենքում կարգավորված են այնպիսի հարաբերություններ, որոնք տարածված չեն մեր հասարակությունում, բայց կարող են ունենալ եզակի բացասական դրսեւորումներ եւ վերաբերում են անձանց նեղ շրջանակում ձեւավորվող հարաբերություններին: Նա նաեւ կարեւորել է օրենքում նախատեսված հասակցությունների գործնական կիրառումը ամենայն պատասխանատվությամբ:

Նշենք, որ Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում նախատեսվող փոփոխություններով կառավարությունը քրեական պատասխանատվություն է սահմանվել քրեական աստիճանի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու եւ պահպանելու համար։ Եվ խորհրդարանում քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորները եւս բարձրաձայնում էին այն հարցը, որ սա կարող է մահակ լինել իշխանությունների ձեռքին: Փաստորեն, Արմեն Սարգսյանը եւս մտահոգություններ ունի:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս