ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է արդարադատության նախկին փոխնախարարը «ոչ» քարոզում և ինչ խնդիր ունի իշխանությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ի վերջո, հանգուցալուծվեց նաեւ այն հարցը, թե ովքեր են «Ոչ» քարոզչության կողմը ներկայացնելու: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստով պաշտոնապես հաստատեց «Ոչ» քարոզչության կողմը։ Նշենք, որ ԿԸՀ-ին դիմել էին շուրջ 61 իրավաբաններ՝ Ռուբեն Մելիքյանը, որը խմբի լիազոր ներկայացուցիչն է, Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթեւոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը, Արսեն Մկրտչյանը եւ այլք։

Հիշեցնենք, որ ԼՂՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, խմբի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր. «Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է։ Ոչ միայն պնդում ենք, այլեւ խնդրագիր ենք ներկայացրել ՀՀ նախագահին. ցավոք, նախագահը նշանակեց հանրաքվեն։ Մեր պետական շահի տեսանկյունից մենք շատ ավելի մեծ վնասներ եւ կորուստներ կունենանք, եթե, բացի հակասահմանադրականությունից, խնդիր հարուցվի նաեւ արդարացիությունն այս գործընթացում»:

Խմբին, կարելի է ասել, միացել են այնպիսի անձինք, որոնք եղել են նախորդ իշխանությունների ներկայացուցիչները տարբեր ոլորտներում: Դրանց թվում է նաեւ ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա հուլիսի 19-ին տեղեկություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է փոխնախարար Արտակ Ասատրյանին, քանի որ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանը չի ցանկացել Ասատրյանի հետ աշխատել:

Հիմա Արտակ Ասատրյանն էլ է ընդգրկվել «ՈՉ»-ի քարոզիչների խմբում եւ պետք է հակաքարոզչություն իրականացնի: Հանուն արդարության՝ նշենք, որ Արտակ Ասատրյանն իրոլորտում իսկապես պրոֆեսիոնալ է եղել, ու նրան փոխնախարարի պաշտոնից ազատելու պատճառները անհասկանալի են մնացել մինչեւ այժմ:

Երեկ«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախկին փոխնախարարի հետ՝ պարզելու համար, թե ինչու է որոշել «ՈՉ» քարոզել, ինչպես է դա անելու: «Զուտ «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնությանը աջակցելու համար. այս պահին այսքանը կարող եմ ասել: Եթե «ՈՉ»-ի շտաբին միացել եմ, ուրեմն խնդիրներ տեսնում եմ, իսկինչ հիմնավորումներով, ինչպես ու իմ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ հետագայում կքննարկենք»,- հայտարարեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին` «ՈՉ»-ի ճամբարում հայտնվելը արդյոք պայմանավորվա՞ծ է այն հանգամանքով, որ իշխանությունները իրեն պաշտոնանկ են արել առանց որեւէ բացատրության, Ասատրյանը վստահեցրեց, որ նման բան չկա:

Նյութը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս