Կրակոցներ Արարատի մարզում. ինչով է ավարտվել «ռազբորկա»-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հերթական կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում:

ArmLur.am-ի հետ զրույցում Սայաթ-Նովա համայնքի ղեկավար Ռազմիկ Ալավերդյանը հայտնեց, որ գյուղում երկու շաբաթ առաջ խնջույք է եղել, որի ընթացքում գյուղի երիտասարդների և քաղաքից եկած հյուրերի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, անգամ բանը հասել է դանակահարությանը:

Ըստ մեր զրուցակցի՝ երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մի խումբ  երիտասարդներ ավարտին չհասցրած «ռազբորկան» փորձել են ավարտին հասցնել:

«Գյուղի կենտրոնում անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գյուղացիների նկատմամբ, կրակոցներ են արձակել, բարեբախտաբար վիրավորներ չկան: Բոլորն էլ ոստիկանների կողմից բերման են ենթարկվել»,-նշեց համայնքի ղեկավարը:

ArmLur.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս