Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիսուսը հայտարարել է, որ Չինաստանից դուրս գրանցվել է մարդուց մարդուն կորոնավիրուսի տարածման 92 դեպք։ Նրա խոսքով՝ դեպքերը գրանցվել են 12 երկրներում։
Ներկայում Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը կազմում է 1011:
Նա նշել է, որ ԱՀԿ-ն բավարար տեղեկություններ չունի Չինաստանից դուրս հիվանդների մոտ հիվանդության ընթացքի ծանրության վերաբերյալ և դրա պատճառով չկա հնարավորություն՝ Չինաստանում և այլ պետություններում իրադրության հիմնավոր համեմատության համար։