ՖՈՏՈ. Նախկին փոխնախարարը՝ հիմնական զեկուցող. ԱԺ-ում «հետ են» մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին անցկացնելու է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն մարտի 3-ից մեկնարկող ԱԺ նստաշրջանում:

Եվ ուշագրավ է, որ իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթի քննարկմանը որպես հիմնական զեկուցող նշված է Աննա Վարդապետյանի անունը՝ որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Եվ սա այն դեպքում, երբ Աննա Վարդապետյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել դեռ 2019 թվականի նոյեմբերի 12-ին:

Հետաքրքիր է՝ ինչու է այսքանից հետո Ազգային ժողովի պաշտոնական կայքում Աննա Վարդապետյանը կրկին ներկայացված որպես հիմնական զեկուցող:




Լրահոս