ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-22-ին մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՀՀ պետական եկամուտների նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, Մհեր Գրիգորյանի խորհրդական Հովհաննես Ազիզյանը, Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգայնը: