170 մլն դրամ Հայաստան-Սիլիկոնյան հովիտհայկական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի իրականացման ընթացքում կկատարվի եռամսյակային միջծրագրային բաշխում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար նախատեսված 70 մլն դրամը եւ «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված 100 մլն դրամը կհատկացվի Կալիֆորնիա նահանգի Սան Հոզե քաղաքում Հայաստան-Սիլիկոնյան հովիտհայկական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման համար, տարեկան 45 ձեռներեցների վերապատրաստման դասընթացների, ներդրողների եւ վենչուրային կապիտալիստներին արտադրանքի ներկայացման հնարավորությունների տրամադրման համար պայմանագրի կնքմանը:

Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ 76,2 մլն դրամ կհատկացվի նախարարությանն անհրաժեշտ համակարգչային եւ այլ սարքավորումների, ինչպես նաեւ այլ ծառայությունների ձեռքբերման համար: Իսկ, ահա, 33 մլն դրամ կտրվի հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայությունների ձեռքբերման համար: Պարզվում է՝ նախարարությունը 33 մլն դրամով մտադիր է բարձր տեխնոլոգիական ոլորտի ծրագրերի վերաբերյալ 2020-ի ընթացքում հեռուստահաղորդումներ պատրաստել եւ հեռարձակել:




Լրահոս