Նախագահ Արմեն Սարգսյանը Զինված ուժերից երկու պաշտոնյաների ազատելու առաջարկ է ստացել վարչապետից: Ինչպես հայտնեցին նախագահականից, նրանք են՝ Հայաստանի ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը եւ Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը:
Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել վարչապետի առաջարկությունը:
Հավելենք, որ պատգամավորները ԳՇ պետին հարցրել են նաեւ հրաժարականների մասին. արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը եւ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը եւս հրաժարական են տվել: Ի պատասխան՝ ԶՈՒ պետը ասել է՝ այո՛, նրանք պաշտոնից ազատվել են: Լրագրողների հետ զրույցում, սակայն, այլ բան ասաց։