Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Օրվա խորհրդին համահունչ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր գրքեր է նվիրել տարբեր մարզերի ավելի քան 118 երեխաների՝ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի, Արարատի մարզի Սուրենավան համայնքում բնակվող Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին, Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում բնակվող Կարապետյան բազմազավակ ընտանիքի երեխաներին, որոնց այցելել էր անցած տարվա դեկտեմբերին, «Շալե Գյումրի» կենտրոնի շահառու երեխաներին, որոնց հանդիպել էր Գյումրի այցի ընթացքում, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնին: