![](https://armlur.am/wp-content/uploads/2020/02/ՔԿԾ-4.jpg)
Փետրվարի 18-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված կալանավորված անձ Ռ. Ա.-ին: Խուզարկությամբ վերջինիս պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել մոտ 0.4 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: