Հայաստանում ԱՄԷ դեսպանության նախաձեռնությամբ մի խումբ հայ ուսանողներ և հաշմանդամություն ունեցող երեխաներ այցելել են ԱՄԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարբեր բուհերի 14 ուսանողներից բաղկացած խումբը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության կողմից կազմակերպված նախաձեռնության շրջանակներում հատուկ այցով մեկնել է ԱՄԷ։ Ուսանողներն այցելել են Մասդար քաղաք, որտեղ ծանոթացել են քաղաքի գիտահետազոտական կենտրոններին, ինչպես նաև այցելել են Խալիֆայի համալսարան՝ ծանոթանալով համալսարանի պատկանող նորարարական կենտրոններին։

Ուսանողներն այցելել են Շեյխ Զայեդի մեծ մզկիթ և այլ տեսարժան վայրեր։ Դեսպանության մեկ այլ նախաձեռնությամբ 2020թ.-ի փետրվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Աուտիզմի ազգային հիմնադրամի և «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոնի սաները ծնողների և կենտրոնի մասնագետների ուղեկցությամբ մեկնել են ԱՄԷ-ի Շարժա քաղաք, որտեղ նրանց հյուրընկալել է «Մարդասիրական ծառայությունների Շարժա քաղաքի» կազմակերպության գլխավոր տնօրեն Շեյխուհի Ջամիլա բինթ Մուհամմադ ալ Քասիմին։

Այցի նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաներին ծանոթացնել նրանց մատուցվող ծառայություններին, ինչպես նաև զարգացնել երկու կողմերի միջև համագործակցությունը և այս ոլորտնում փորձի փոխանակումը: Այցի ընթացքում երեխաների համար մշակվել է վերականգնողական հատուկ ծրագիր, իսկ ծնողների և մասնագետների համար անցկացվել են երեխաների խնամքի վերաբերյալ դասընթացներ։

Հատկանշական է, որ այցերը կազմակերպվել են ՀՀ-ում գործող էմիրաթական կազմակերպությունների հետ համագործացկությամբ։




Լրահոս