Օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով ապահովելու լավագույն տարբերակը սննդակարգում մրգերի ներառումն է: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ նեկտարինը մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում:
Նեկտարինը պարունակում է երկաթ, ֆոսֆոր, կալիում, A, C վիտամիններ, նատրիում, կրեմնիում: Այն ավելի քիչ շաքար է պարունակում, քան դեղձը: Նեկտարինի բաղադրության մեջ նաև պեկտին է առկա, որն անհրաժեշտ է մի քանի հիվանդությունների դեմ պայքարելու համար:
Նեկտարինը դրական ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա, օգնում վերամշակել մթերքը: Այն օգտակար է նաև հետևյալ խնդիրների դեպքում.
աթերոսկլերոզ
հիպերտոնիա
նյարդային խանգարումներ
խոլեստերինի բարձր մակարդակ:
Նեկտարինը հզոր հակաօքսիդանտ է, օգնում է կանխարգելել մաշկի վաղ ծերացումը, կնճիռների առաջացումը: Այս միրգը նպաստում է նաև նյութափոխանակության արագացմանը:
Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ¼ բաժակ նեկտարի թարմ հյութ օգտագործել հետևյալ խնդիրների դեպքում.
սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
քրոնիկական փորկապություն
բարձր թթվայնություն
անեմիա:
Դիմակ՝ մաշկի համար
Հասած նեկտարինի կեղևը հեռացրեք: Նեկտարինը ճզմեք, ավելացրեք մեկ ճաշի գդալ կարտոֆիլի օսլա, կես թեյի գդալ դդումի յուղ: Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք դեմքին: 5 րոպե անց լվացեք տաք ջրով: Կարող եք օգտագործել շաբաթվա ընթացքում երկու անգամ:
Հաշվի առեք, որ նեկտարինը խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարային դիաբետի դեպքում: