
Կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի եւս երկու հանդիպում:
Իտալական «Ատալանտան» տանը 4:1 հաշվով պարտության մատնեց «Վալենսիային»: Տանտերերից դուբլ ձեւակերպեց հոլանդացի կիսապաշտպան Հանս Հատեբորը (16‘,62‘), մեկական անգամ էլ աչքի ընկան Յոսիպ Իլիչիչն(42‘) ու Ռեմո Ֆրոյլերը(57‘):
«Չղջիկներից» միակ պատասխան գոլը խփեց Դենիս Չերիշեւը(66‘):
Օրվա մյուս խաղում գերմանական «Լեյպցիգը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Տոտենհեմին»: Հաղթական գոլը 58-րդ րոպեին 11մ նշանակետից հեղինակեց Տիմո Վերները:
Պատասխան խաղերը կկայանան մարտի 10-ին:
Էդմոն Մարտիրոսյան