ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորս մեր մեղքի բաժինն ունենք. ԶՈՒ պաշտոնյան՝ բանակում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակում 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում մահացել է 13 զինվոր: «Ժողովուրդ» օրաթերթը զինվորների մահվան դեպքերի մասով բացառիկ տեղեկություններ էր հրապարակել, թե զինվորները ինչ խնդիրներ են ունեցել եւ ինչ հանգամանքներում են փորձել ինքնասպան լինել: Եվ, ահա, բանակում զինվորների մահվան պատճառով աշխատանքից ազատման դիմումներ գրեցին ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը եւ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը:

ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի տեղակալ Արթուր Ադամյանի հետ«Ժողովուրդ» օրաթերթը բլից զրույց ունեցավ:

-Ալեքսան Ալեքսանյանի մեղքը կատարված դեպքերի մասով ո՞րն է, եւ արդյոք արդարացվա՞ծ է նրան պաշտոնանկ անելու որոշումը:

– Բարոյահոգեբանական վիճակը եկեք ես չմեկնաբանեմ, սակայն պետք է հայտնեմ՝ կոռեկտ չէ, որ ենթական գնահատական տա իր ղեկավարի մասին. ես իրավասու չեմ նման գնահատական տալու եւ երբեք էլ չեմ տա:

-Որպես ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետի տեղակալ՝ Ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք կատարված դեպքերի մասով:

– Բոլորս մեր մեղքի բաժինն ունենք:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս