Տասնյակ միլիարդների վնաս է կանխվել. Հակակարկտային ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակարկտային ծառայությունը 2019 թվականի ընթացքում երեք հրթիռային և 552 գազագեներատորային հակակարկտային համակարգերի միջոցով վնասազերծել է շուրջ 510 կարկտավտանգավոր ամպ: Այդ 510 կարկտավտանգավոր ամպերի յուրաքանչյուրից տեղացած կարկուտը միայն գյուղացիական տնտեսություններին կհասցներ մինչև հարյուր միլիոնավոր դրամների վնաս:

Կանխված կարկտահարությունները կվնասեին ոչ միայն գյուղացիական տնտեսություններին, այլ նաև քաղաքացի սպառողներին, քանի որ բերքի սակավությունը կառաջացններ բերքի գնաճ:

Բացի այդ, հակակարկտային կայանքները, հատկապես հրթիռային համակարգերը պաշտպանության տակ են վերցնում նաև այդ տարածքում գտնվող շենք-շինությունները, ջերմոցները, տրանսպորտային միջոցները և կենդանական աշխարհը:




Լրահոս