Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը շտապում է ռազմական ոստիկանություն: Հանդիպումը նախարարի և ՌՈ աշխատակիցների հետ թեժ է լինելու: Մեզ հայտնի դարձավ, որ նախատեսված է ՌՈ աշխատակիցների հետ փակ հանդիպում: Հանդիպմանը ներկա է լինելու նաև ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանը: Ըստ էության նախարարը աշխատակիցների ներկայությամբ հրաժեշտ կտա Արթուր Բաղդասարյանին:
Հավելենք, որ Ժողովուրդ օրաթերթը այսօր գրել էր Ռազմական ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Ռազմական ոստիկանության օպերատիվ գծով բաժնի պետի տեղակալ Ալեքսան Աղաջանյանը: ArmLur.am-ը ներքին մանրամասներ կներկայացնի ՌՈ աշխատակիցների և Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից: