«Այգեվանի ալրաղաց» ընկերության անբարեխիղճ գործելաոճի պատճառով տուժել է Արտաշատի թիվ 5 մանկապարտեզը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որընկերությունը մանկապարտեզի հետ պայմանագիր է կնքել, ըստորի՝ պետք է մատակարարեր 1 մլն 722 հազար դրամի հաց։ Սակայն ընկերությունը հացը մանկապարտեզին մատակարարել է ուշացումներով եւ հացի որակի անհամապատասխանության բազմաթիվ խախտումներով։ Բացի այս, մատակարարման ժամանակ երբեմնընկերությունը մանկապարտեզին թերի փաստաթղթեր է ներկայացրել։
Իսկ, ահա, անցյալ տարվա նոյեմբերի 18-ին ընկերությունն ընդհանրապես հաց չի մատակարարել, ինչի պատճառով մանկապարտեզի բնականոն աշխատանքը խաթարվել է։ Եվ ամենակարեւորը՝ ընկերությունըչի էլ բարեհաճել մանկապարտեզի ղեկավարությանը բացատրություն տալ, թե ինչու է առանց հացի թողել սաներին։ Արդյունքում մանկապարտեզի ղեկարավարությունը որոշել Է միակողմանի լուծել պայմանագիրը ալրաղացի հետ։ Պարզվում է, որոչ միայն լուծել է պայմանագիրը, այլեւ դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել ալրաղացին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում։
Այսինքն՝ ալրաղացը ընկավ սեւ ցուցակ։