Ահազանգ Վարդենիսից. գողության երկրորդ դեպքը՝ նույն բնակարանից. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գողության մասսայական դեպքերը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում շարունակական բնույթ են կրում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ փետրվարի 18-ին Վարդենիսի քաղաքի բնակարաններից մեկից գողություն է կատարվել:

ArmLur.am-ի հետ զրույցում թալանված բնակարանի սեփականատեր Ստեփան Թովմասյանը հայտնեց, որ  հանցագործները տանից գողացել են միայն սեյֆը , որի մեջ եղել է գումար, խմիչքներ և ոսկյա իրեր:

«Ամսի 18-ին կնոջս հետ միասին եկանք տուն, տանը ամեն ինչ նորմալ էր, ուղղակի տան մի սենյակի դուռը բաց էր, քանի որ հիմա ձմեռը է, մեկ սենյակ ենք ընդամենը տաքացնում, կինս ասաց ինչո՞ւ ես դուռ բաց թողել, ես պատասխանեցի, որ դուռ բաց չեմ թողել, իսկ երբ արդեն նա մտավ սենյակ  բղավեց, որ տունը գող է մտել: Սեյֆը դրված էր անմիջապես իմ անկողնու կողքին, և ծառայում էր, որպես պահարան, վրան շորերս էի դնում, երբ մտա ներս շորերը գետնին էին, իսկ սեյֆը չկար»,-պատմեց Ստեփան Թովմասյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ գողերը բնակարան են մտել պատուհանից, միայն սեյֆը վերցրել ու գնացել են:

«Սեյֆի պարունակությունը եղել ՝ 200 հազար դրամ, որը պետք է վճարեի տոկոսի գումար, 12 շիշ ռուսական օղի, 3 շիշ կոնյակ, 3 կտոր էլ ոսկի և հին մետաղադրամներ: Առաջին անամ, անցած տարին են մտել տուն, ամբողջ խառել էին իրար, չգիտեմ այս դեպքը, որքանով կապ ունի նախորդ դեպքի հետ»:

Գողության հետքերով ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության վարչությունից տեղեկացավ, որ վերոնշյալ դեպքի հետ կապված կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նույն բնակարանից գողության առաջին դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 17-ին:

Հանցագործության մեջ մեղադրվող Կարապետյան Վալերիի  հարազատները պնդում էին, որ նա որևէ առնչություն չունի դեպքի հետ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս