Armenian text to speach

Ապօրինի գույք կգտնեն ու կստուգեն. նախագիծը հասավ ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չնայած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի փաթեթը հանրային քննարկման ժամանակ բազմաթիվ դժգոհությունների էր արժանացել, այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից, սակայն այն արդեն Ազգային ժողովում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որօրենքի նախագծերի փաթեթը փետրվարի 27-ին ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում կներկայացնի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նշենք, որ օրենքի նախագծերի ընդունման պարագայում Գլխավոր դատախազությունում կստեղծվի մարմին, որըպետք է փնտրի ու գտնի ապօրինի ծագում ունեցող գույք։ Եվ նորաստեղծ մարմնի ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ծանուցում է ուղարկվելու, առաջարկվելու է ներկայացնել եկամուտների ու գույքի հայտարարագիր, որի հիման վրա էլ կայացվելու է որոշում։ Իշխանությունների բնորոշմամբ՝ օրինագիծն առաջին հերթին վերաբերում է պաշտոնատար անձանց կոռուպցիոն բնույթի գործառույթներին։ Քննության շրջանակներում դիտարկվելու է ոչ միայն տվյալ անձի, այլեւ նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող գույքը։ Դրա օրինական ծագումը չապացուցելու պարագայում անձը զրկվում է գույքից, պետությունն էլ իրավունք է ստանում բռնագանձել այն։ Ընդ որում, օրենքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ գույքի բռնագանձումն իրականացվում է առանց մեղադրական դատավճռի։ Նախագծի հեղինակների համոզմամբ` սա կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման կարեւորագույն գործոն է։

Այս փաթեթի մեջ է գտնվում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որում ամրագրվելու է մի դրույթ, ըստորի՝ բանկերը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված դեպքերում իրենց հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում են իրավասու մարմնին՝ դատարանի որոշման հիման վրա:

Բացի այդ, փետրվարի 27-ին կայանալիք հանձնաժողովի նիստում քննարկվելու է նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այս փաթեթը եւս կոռուպցիայի դեմ պայքարի համար է արվում: Եվ նախագծի հիմնավորման մեջնշվում է, որ իրապես անկախ, կոռուպցիայից եւ հովանավորչությունից զերծ դատական իշխանության ձեւավորման համար անհրաժեշտություն է առաջացել մշակել դատավորների եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամների բարեվարքության գնահատման համար անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ: Եվ, օրինակ, նախատեսվելու է նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք:

Միաժամանակ, հայտարարագրերի վերլուծության գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարեւորվում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի ընդլայնումը. առաջարկվում է նաեւներդնել այլ անձանցից իրավիճակային հայտարարագիր պահանջելու իրավասությունը այն դեպքերում, երբ գույքի էական փոփոխությունը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ:

Առաջարկվում է հանձնաժողովին բանկային, առեւտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու եւ ստանալու հնարավորության տրամադրումը: Հստակեցվել են նաեւ դատավորի վարքագծի կանոնները եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Միեւնույն ժամանակ, ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը եւ անկաշառությունը:

Հավելենք, որ փետրվարի 25-ին՝ հանձնաժողովի նիստից երկուօր առաջ, Ազգային ժողովինիստերի դահլիճում նախատեսվում է խորհրդարանական լսումներ՝ նույն «Դատական օրենսգիրք» սահմանադրականօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթի առնչությամբ: Այսինքն՝լսումներ կանեն եւ երկուօր անց կրկին կքննարկեն արդեն հանձնաժողովում: Ըստ էության, սա հայտնի վեթթինգի մասին նախագիծն է, որի մասին ՀՀ վարչապետը հայտարարել էր 2019 թվականի մայիսին՝ դատարանների շրջափակման մասին հայտնի ակցիայի օրը:

Հավելենք նաեւ, որ այս երկու նախագծերը դրական եզրակացություն ստանալու դեպքում կքննարկվեն արդեն մարտի 3-ին կայանալիք Ազգային ժողովի նստաշրջանում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս