ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանի գործով քննող դատավորը՝ իր վախերի եւ ինքնաբացարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է առաջիկա երեքշաբթի` փետրվարի 25-ին, որը բավականին թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝գործընախագահող դատավոր Վահե Միսակյանը,չի բացառվում, որ ինքնաբացարկ հայտնի: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ դատավոր Վահե Միսակյանն իր դատավորի կարիերան սկսել է 2017 թվականի նոյմբերի 30-ին, իսկ, ահա, դատական համակարգում առաջին քայլերը անելու եւ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դառանալու հրամանագիրը ստորագրել է հենցՍերժ Սարգսյանը:

Այսպիսով, ինչպես հայտնի է, երորրդ նախագահի քրեական գործով կա ընդհանուր թվով 5 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Ըստ մեղադրանքի՝քննվող դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին: Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ գյուղացիների համար պետական ծրագրով ձեռք է բերվել ավելի քան 17 միլիոնլիտր դիզելային վառելիք,մատակարարման ցանկություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր»եւ «Ֆլեշ»ընկերությունները: Նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր»ընկերությունը, բայց Սերժ Սարգսյանն անձնական շահագրգռվածություն է ցուցաբերել, որմրցույթին մասնակցի իրմտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ»ընկերությունը: Արդյունքում, պայմանագիր է կնքվել «Ֆլեշ»-ի հետ, եւ բյուջեից հափշտակվել է կես միլիարդ դրամ:

Եվ, ահա, այս գործով առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 25-ին, որին,«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պատրաստվում են նաեւ Հանրապետական կուսակցության անդամները: Բանն այն է, որ մեր տեղեկություններով՝ վերջիններս ցանկություն ունեն այդ օրը դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնել եւ արդեն իրենցընկերներին կամ կուսակցության անդամներին հորդորել են գալ դատարանի դիմաց: Ավելին, ՀՀԿ-ական գործարարները եւս նման հրահանգ են իջեցրել արդեն իրենց ընկերությունների աշխատակիցներին, որպեսզի այդ օրը մարդաշատ լինի:

Ինչպես արդեն նշեցինք, դատավոր Միսակյանն իր կարիերան սկսել է 2017 թվականինոյմբերի 30-ին, եւ հրամանագիրն էլ ստորագրված է եղել Սերժ Սարգսյանի կողմից: Եվ չի բացառվում, որ այս հանգամանքով էլ պայմանավորված լինի դատավոր Միսակյանի ինքնաբացարկը: Եվ, առհասարակ, թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված է մի իրավիճակ. քննիչները կամ դատավորները խուսափում են քննել այնպիսի գործեր, որոնք կապված են նախկին պաշտոնյաների հետ: Նման պրակտիկա եղավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրալ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, երբ նրա գործըքննող դատավորները մեկը մյուսի հետեւից ինքնաբացարկ հայտնեցին:

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին՝ հետաքրքրվելովիր վախերի եւ ինքնաբացարկ հայտնելու մասին:

-Պարո՛ն Միսակյան, Ձեզ վախեցրե՞լ են, որքննեք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասով հարուցված քրեական գործը: Փորձըցույց է տվել, որ նախագահների գործով շատ դատավորներ տարբեր պատճառներ են առաջ քաշում, ինքնաբացարկ են հայտնում, քանի որ վախենում են քննել նրանց նկատմամբ քննվող քրեական գործերը:

-Ճիշտն ասած, շատ-շատ զբաղված եմ, պատրաստվում եմ նիստի իջնել, բայց, առհասարակ, ինձ ո՛չ վախեցրել են, ո՛չ վախեցնում են, ո՛չ էլ ինչ-որ բանից վախենում եմ:

-Մեզ հասած լուրերի համաձայն՝չի բացառվում, որ ինքնաբացարկ հայտնեք: Ի՞նչ հիմնավորմամբ եք ինքնաբացարկ հայտնելու, ի՞նչ հիմքեր կան դրա համար:

-Մնացածը նիստի ընթացքում, նիստի ընթացքում կերեւա:

-Այսինքն՝ նման ցանկություն կա՞: Դատական համակարգում լուրեր կան, որ Ձեր առաջին քայլերի համար պարտական եք Սերժ Սարգսյանին, քանի որ իր հրամանագրով եք դատավոր դարձել:

-Իջնեմ նիստի, մնացածը, կրկնում եմ, նիստի ժամանակ կերեւա:

-Շատ դեպքերում դատարանի առաջ բողոքի ակցիաները կաշկանդեցին դատավորներին , հիմա կրկին լուրեր կան, որՍերժ Սարգսյանի մի խումբ աջակիցներ նիստի օրը պատրաստվում են ակցիա իրականացնել դատարանի առաջ. դա Ձեզ կկաշկանդի՞:

-Դուք ինձ այնպիսի հարցեր եք տալիս,որ ես այդ հարցերի շուրջ ո՛չ մտածում եմ,ո՛չ էլ ժամանակ ունեմ այդ հարցերի շուրջ մտածելու: Ես պատրաստվում եմ իջնելնիստի, բայց, կոպիտ ասած, Դուք հիմա ինձ «զադերժկա» եք անում:

-Սպասվող ակցիան Ձեզ կկաշկանդի՞ կամ կխանգարի՞քննել այդ քրեական գործը:

-Ես որեւէ կաշկանդվելու պատճառ ո՛չունեմ. ո՛չ էլ որեւէ հանգամանք կա: Վե՛րջ:

Քնար Մանուկյան




Լրահոս