Երեկվանից Արցախի Հանրապետությունում սկսվել է նոր շարժում: Շարժման մասնակիցները երեկ Արցախի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում, անարդար ընտրությունների և վերարտադրվող ռեժիմի դեմ բողոքի ակցիա են իրականացվել:
Վերջիններս պահանջում են նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ ոստիկանության պետ Լևոն Մնացականյանի հրաժարականը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ սա բնական երևույթ է, և այդ մարդիկ առաջին անգամը չէ, որ նման ակցիաներ են իրականացնում:
«Երեկ բերման են ենթարկվել երեք անձ, ովքեր արդեն ազատ են արձակվել: Մարդը ազատ է օրենքի շրջանում իր կարծիքը հայտնելու, և սա բնական է»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը:
Ի դեպ, երեկ կատարված դեպքերի վերաբերյալ Artsakh1.am-ը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։