Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Վիլեն Սաֆարյանից ArmLur.am-ը հետաքրքրվել է Արցախում իրականացվող բողոքի ակցիայի պատճառների մասին:
«Անկեղծ ասած, տեղյակ չեմ եղել, որ բողոքի ակցիա է իրականացվել: Արցախում առհասարակ լարված իրավիճակ այս պահին չկա: Հնարավոր է՝ փորձում են լարված իրավիճակ ստեղծել, բայց այս պահին ամեն ինչ լավ է»,- ընդգծեց ԱՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Սաֆարյանը:
Հավելենք, որ երեկ Ստեփանակերտում իրականացվել է բողոքի ակցիա, բերման են ենթարկվել 8 անձ:
Լիդա Եղիազարյան