Հայտնի են ՊԲ-ից ազատված բաժնի պետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: Հանդիպման սկզբում Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել են Հադրութի, Ստեփանակերտի, Մարտակերտի ՌՈ բաժնի պետերը:




Լրահոս