«Երևանը» այլևս հանդես չի գա Բարձրագույն խմբի այս առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան ՖԱ»-ն այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական էջը:
Ակումբը պաշտոնապես դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հայտնելով, որ ֆինանսական և տեխնիկական խնդիրների պատճառով չի կարող շարունակել ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում մասնակցությունը։ Այսպիսով, ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանի երկրորդ հատվածում պայքարը կշարունակեն 9 թիմեր։




Լրահոս