Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Երեք առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում Իդլիբի հետ կապված անհանգստություն են հայտնել բնակչության աղետալի վիճակի, ինչպես նաև հետագա ռազմական գործողությունների ռիսկերի վերաբերյալ: Նրանք պայմանավորվել են, որ ճգնաժամից դուրս գալու համար պետք է գտնվի քաղաքական լուծում: Այս առումով, նրանք ողջամիտ են համարել մոտ ապագայում համատեղ հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – ասել է Շտեֆեն Զայբերտը:




Լրահոս