Մկանային ջղաձգումնե՞ր. ինչու են դրանք առաջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մկանային ջղաձգումները կարող են լուրջ անհարմարություն և ուժեղ ցավ պատճառել: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ ջղաձգումները, որպես կանոն, առաջանում են անսպասելիորեն՝ քայլելիս, մարզվելու ընթացքում, նույնիսկ պասիվ հանգստի ժամանակ: Կան մի խումբ պատճառներ, որոնք բացատրում են մկանային ջզաձգումների առաջացումը: Կարևոր է իմանալ դրանց մասին՝ անհարմարությունից ազատվելու, ինչպես նաև ապագայում խնդրի առաջացման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար:

Մկանային ջղաձջգումները մկանների ինքնաբերական կրճատումն է: Այս երևույթն ամենից հաճախ նկատվում է ոտքերի հատվածում: Մկանները լարվում են, պնդանում, այդ հատվածում ցավային զգացողություններ են առաջանում:

Ինչո՞ւ են առաջանում մկանային ջղաձգումները: Մկանների ինքնաբերական կրճատման կարող են հանգեցնել մի խումբ գործոններ, այդ թվում.

վերջույթներում արյան շրջանառության խանգարում
չափազանց ինտենսիվ ծանրաբեռնվածություն
վարժություններ անելուց առաջ ձգումներ չկատարելը
բարձր ջերմաստիճանի պայմաններում չափազանց ակտիվ լինելը
օրգանիզմում հեղուկի անբավարար մակարդակ
մկանային հյուծվածություն
կալիումի կամ մագնիումի անբավարար մակարդակ
ողնաշարի կամ նյադային խնդիրներ
որոշակի դեղամիջոցների ընդունում:




Լրահոս