Ազատվեք մազերի հետ կապված խնդիրներից՝ մեղրով շամպունի օգնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը։

Մեղրը կարգավորում է գլխամաշկի pH-ը և պայքարում թեփի դեմ։
Մեղրը հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի։
Մեղրը գլխամաշկից չի հեռացնում պաշտպանիչ յուղերը։ Մազերը ժամանակի ընթացքում կդառնան ավելի քիչ յուղոտ։
Մեղրը խոնավեցնում է մազերը։

Դրա օգտագործման արդյունքում մազերը կարող եք հազվադեպ լվանալ։

Ինչպես պատրաստել մեղրով շամպուն. բաղադրիչներ

մեղր
ջուր
մի քանի կաթիլ եթերային յուղ՝ ըստ ցանկության։

1 ճաշի գդալ մեղրը խառնեք 3 ճաշի գդալ ջրի հետ։

Ցանկության դեպքում խառնուրդին 2-3 կաթիլ եթերային յուղ ավելացրեք։

Մի քանի կաթիլ շամպունը քսեք թաց մաշկին, լվացեք։




Լրահոս