«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բանակում զինվորների մահվան դեպքերով ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին կարգադրվել է գնալ հոսպիտալներ եւ բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ լրացուցիչ զրույցներ ունենալ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: Ինչպես հայտնի է, բանակում 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում մահացել է 13 զինվոր: Այս դեպքերի պատճառով ՊՆ-ից ազատման դիմումներ են գրել ՊՆ ՌՈ վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը եւ ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը բանակում առկա իրավիճակի մասով զրուցել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի հետ: Մասնավորապես, փետրվարի 15-ին ՊԲ զորամասերից մեկում ինքնասպան էր եղել սպա Հայկ Ասրյանը, եւ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ սպան մինչեւ դիրքեր բարձրանալը տեւական ժամանակ գնացել է հոգեբանի մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանից հետաքրքրվեց՝ իրեն մեղավոր չի զգում արդյոք, որ առողջական խնդիրներ ունեցող սպային կամ զինվորին ուղարկում են ծառայության: «Որ ինքը ստացել է հոգեբուժարանում համապատասխան բուժումը, այն ավարտելուց հետո չի նախատեսում մարտական հերթապահությունից ազատել», – նշեց Օհանյանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։