Կրակոցներ Շենգավիթում. ով է դեպքի վայրից փախուստի դիմած տղամարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` փետրվարի 21-ին, կրակոցներ են հնչել Երեւանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 88 հասցեի մոտ մի քանի անգամ կրակոցներ են հնչել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակվել են Երեւան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Արմեն Թամազյանի կողմից շահագործվող Infiniti QX մակնիշի 17 AQ 007 համարանիշի ավտոմեքենայի վրա, որից հետո կրակոցներ արձակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Թամազյանի ավտոմեքենայի վրա կրակոցներ է արձակել Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Սուրեն Ա.-ն:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 34 -104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ կասկածյալ Սուրեն Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 3 հատ գնդակ:




Լրահոս