ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզպետը թիմակցին ապօրինի՞ է պաշտոն տվել. ՀՅԴ-ականը պայքարի է դուրս եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ի նախկին տնօրեն, դաշնակցական Աշոտ Կուրղինյանը դատի է տվել Շիրակի մարզպետարանին:

Մասնավորապես, նա պահանջում է չեղյալ համարել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ 2020 թվականի հունվարի 17-ի որոշումը, որով հիվանդանոցի թափուր տնօրենի մրցույթում հաղթող էր ճանաչվել Ժորժիկ Սերոբյանը: Եվ, ահա, դաշնակցական նախկին տնօրենը որոշել է դատարանում վիճարկել մարզպետի որոշումը:

Բանն այն է, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար իրականում թեժ պայքար է տեղի ունեցել, եւ տնօրեն նշանակված Սերոբյանը Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի որդին է, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի թիմակիցը:

Եվ, ահա, այս տարվա հունվարի 14-ին կայացած մրցույթում Ժորժիկ Սերոբյանը իր միավորներով զիջել էր Աշոտ Կուրղինյանին. վերջինս 50 գրավոր հարցերին բացառապես տվել էր ճիշտ պատասխաններ՝ հավաքելով 100 միավոր, իսկ Ժորժիկ Սերոբյանը հավաքել էր 48 միավոր։

Բանավոր փուլը երկու թեկնածուներն էլ հաղթահարել էին՝ 5 հարցերին տալով ճիշտ պատասխաններ, սակայն, մարզպետի որոշմամբ, Ժորժիկ Սերոբյանն է նշանակվել տնօրեն։ Եվ, ահա, նախկին տնօրենը որոշել է վիճարկել որոշումը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս