ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ-ում ուժեղի են փնտրում. ինչ նշանակումներ է կատարել Դավիթ Տոնոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պատշպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Ռազմական ոստիկանությունում փակ խորհրդակցությունից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ Դավիթ Տոնոյանը հանձնարարել է աշխատել զորամասի հրամանատարների հետ, քայլ առաջ լինել հնարավոր իրադարձություններից եւ տիրապետել զորամասում առկա իրավիճակին:

Տոնոյանի հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող եւ այլ հարցեր:

Հանդիպման սկզբում Դ. Տոնոյանը հրաժեշտ է տվել Ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել են մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր: Մեզ հայտնի դարձավ, որ ազատված պաշտոնյաներն են ՊԲ-ի Ստեփանակերտի, Հադրութի, Մարտակերտի ՌՈ բաժնի պետերը:

Ի դեպ, ՌՈ պետի ժամանակավոր պատոնակատար նշանակվեց ՌՈ օպերատիվ գծով պետի տեղակալ Ալեքսան Աղաջանյանը: Եվ չնայած ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց, սակայն դեռեւս տափուր է մնում ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետի պաշտոնը:

Բանն այն է, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Ալեքսան Ալեքսանյանը, որը բանակի դեպքերի պատճառով եւս ազատվեց պաշտոնից: Եվ, ահա, ՊՆ-ում փնտրում են ուժեղ զինվորականի, որպեսզի նա կարողանա այդ պաշտոնը զբաղեցնել, սակայն դեռեւս չեն կարողանում գտնել:




Լրահոս