ՀՀ իշխանությունները, կարծես թե,կրկին փոխել են իրենց ծրագրերը: Բանն այն է, որ նրանք վաղուց ունեն սահմանադրական ամբողջական փոփոխություններ անելու ծրագիրը, սակայն այս փուլում բավարարվեցին միայն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ 6 անդամների լիազորությունների դադարեցման հարցով հանրաքվե անցկացնելով: Սակայն հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ՝ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:
Այն կազմված է 16 անդամից. ի պաշտոնե ընդգրկված են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, մարդու իրավունքների պաշտպանը, ԲԴԽ ներկայացուցիչ, ինչպես նաեւ 6 իրավաբան-գիտանականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչ եւ, իհարկե, անդամներ նաեւ խորհրդարանական խմբակցություններից:
Եվ, ահա, չի բացառվում, որ այս հանձնաժողովի աշխատանքի եւ սահմանադրական նոր փոփոխությունների ժամկետները հետաձգվեն:
Նախ նշենք, որ երեկԱրդարադատության նախարարությունում տեղի է ունեցելսահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը: Եվ «Ժողովուրդ» օրաթերթին փակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, առաջին նիստի ժամանակ ներկաները հիմնականում միայն մտքեր են փոխանակել հնարավոր փոփոխությունների մասին եւ ձեւավորել աշխատանքային խմբեր: Մենք տեղեկացանք նաեւ, որ եղել է պայմանավորվածություն, որ մեկ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի բոլոր անդամները պետք է առաջարկություններ ներկայացնեն: Բացի այդ, այլ հստակ ժամկետներ եւս նախատեսված են: Մասնավորապես, երեք ամսվա ընթացքում հանձնաժողովի անդամները պետք է հայեցակարգ ներկայացնեն, իսկմինչեւ 2020 թվականի սեպտեմբերն էլ՝ նախագիծը, որիցհետոկսկսվեն ծավալուն հանրային քննարկումներ:
Եվ չնայած երեկտեղի է ունեցել մասնագիտական հանձնաժողովի նիստը, որը, ինչպես նշեցինք, ստեղծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, սակայն վերջինս նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ արդեն այս փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել հաջորդ խորհրդարանական ընտրություններիհետ համատեղ: Մասնավորապես, նա նշել էր. «Գիտե՞ք, մեզ մոտ քննարկումներ են տեղիունենում, որոնք կարող են հանգեցնել այդպիսի եզրակացության, որմենք այս հանրաքվեից հետո շատ արագ հանրաքվե հնարավոր է եւ չիրականացնենք, որովհետեւ հնարավոր է՝ օրակարգը լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը,ընդ որում՝ դե ֆակտո լինեն դրանք սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինեն նոր Սահմանադրություն»։
Իսկ, ահա, երեկնիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց. «Բոլոր ուղղություններով քննարկվում են, Սահմանադրության ամբողջ տեքստով քննարկվում են՝ սկսած առաջին գլխից մինչեւ վերջին գլուխ»:
Եվ ընդգծենք, որՆիկոլ Փաշինյանի կողմից հանձնաժողովի ստեղծումը որոշակի ժամկետներ է ենթադրում: Մասնավորապես, գործունեությունը սկսելուց եռամսյա ժամկետում պետք է պատրաստ լինի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո այն կդրվի հանրային քննարկման եւ կներկայացվի վարչապետի աշխատակազմին։ Իսկ արդեն մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի մեկը, ըստ որոշման, պետք է պատրաստ լինի փոփոխությունների նախագիծը:
Եվ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւս նախկինում հույս էր հայտնում, որմինչեւ տարեվերջ փաստաթուղթը պատրաստ կլինի, ինչը նաեւ ենթադրում էր, որ այն հանրաքվեի կդրվեր արդեն 2021 թվականին: Սակայն վարչապետի կողմից նախօրեին, կարծես թե,նոր ժամկետ սահմանվեց, եւ վերջինս չբացառեց, որայս փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել հաջորդ խորհրդարանական ընտրություններիհետ համատեղ, այսինքն՝ 2023 թվականին:
Եվ այդ տեսակետից չի բացառվում, որ կընդարձակվեն այս հանձնաժողովի առջեւ դրված խնդիրները: Նաեւ հանձնաժողովականները երեկ քննարկման ժամանակ այնպիսի տեսակետ են արտահայտել, թե սահմանադրական փոփոխությունները ժամանակատար գործընթաց է, եւլուրջ աշխատանք է իրենից ենթադրում,իսկ հիմա կարճ ժամանակ է դրված այս կազմի առջեւ՝ մինչեւ աշուն:
Ստացվում է՝ մի կողմից՝ հանձնաժողով են ստեղծում փոփոխությունների համար, մյուսկողմից՝որոշումնոր Սահմանադրություն ընդունել, իսկ դրան զուգահեռ էլ ակտիվ աշխատանքներ են ընթանում նաեւ Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքիշուրջ, որոնց փոփոխությունները եւս կապված են Սահմանադրության հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան