Փետրվարի 7-ին մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի կազմից մարզպետի դուրս գալու պատճառների մասին:
Մարզպետն ասաց, որ«ՀիմնաՏավուշ» հիմնադրամը ստեղծվել է՝ Տավուշի մարզի եւ Ֆրանսիայի Օ-դե-Սեն նահանգի տարածաշրջանային համագործակցության պայմանագրի հիման վրա: Այդ համաձայնագրի նպատակն է եղել որոշակի ֆինանսական աջակցությամբ նպաստել Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանը:
Դրա շրջանակերում Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղումստեղծվել է տոհմային անասնաբուծական ֆերմա, որիհիմքի վրա գյուղերումստեղծվել են 7 անասնապահական փոքր ֆերմաներ: Այդ ծրագիրը նպատակ է ունեցել Տավուշի մարզում զարգացնել տոհմային անասնաբուծությունը:
Մարզպետը համարում է, որ այդ ծրագիրը շատ արդյունավետ չի իրականացվել, չնայած դրա արդյունքում առկա է Տավուշի մարզում ամենախոշոր տոհմային անասնաբուծական տնտեսությունը, որիհենքի վրա կստեղծվի դպրոց-ֆերմա, ուր մարզի ֆերմերները կկարողանան վերապատրաստվել,որպեսզի ավելի խելացի, գիտելիքիհենքի վրա վարեն իրենցտնտեսությունները:
«ՀիմնաՏավուշ» հիմնադրամի գործունեության 2-րդ ուղղությունը գյուղացիներին տնկիների, սերմերի աջակցությունն է եւ նրանցից անասնակերի մթերումը, ինչը լրացուցիչ աջակցություն է գյուղացիական տնտեսություններին: Մարզպետն ասաց, որ հիմնադրամը ստեղծվել է Տավուշի մարզպետի եւ Օ-Դե-Սեն նահանգի ղեկավարի հուշագրի արդյունքում, կա՛մ ինքը եւ Պատրիկ Դեվեջյանը պետք է լինեին «ՀիմնաՏավուշի» հոգեբարձուների խորհրդի անդամ, կա՛մ չպետք է լինեին դրա պատվիրատուն:
Մարզպետը կառավարության հետ քննարկումներում այն եզրակացության է հանգել, որ ճիշտ չէ Տավուշի մարզպետի ներկայությունը հոգեբարձուների խորհրդի անդամների մեջ, այլ ավելի լավ է՝ դուրս գա եւ լինի պատվիատուի դերում, նաեւ ապահովի, որ հիմնադրամը իրգործունեությունը ճշգրիտ իրականացնի:
Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում 2 հոգի ներկայացված են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ֆրանսիական կողմից ներկայացնում են ֆրանս-հայկական հիմնադրամի ներկայացուցիչները:
Ոսկան Սարգսյան
Տավուշ