
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղն այսուհետեւ ավելի պաշտպանված կլինի, գյուղի միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը եւ բուժկետը կունենան պաշտպանական պատեր:
Փետրվարի 15-ին Բերդավան գյուղում մեկնարկեց պաշտպանիչ պատերի տեղադրման ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է «Պահապան» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ բարերար Գրիգոր Ավագյանի ընտանիքի աջակցությամբ: