ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական շոու-բիզնեսի չծերացող աստղերը. տարիները պարզապես անցնում են նրանց կողքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Անգերազանցելիները» շարքը: Անդրադառնում ենք շոուբիզնեսցիներին, որոնք այս կամ այն հարցում առաջատար են եւ աչքի են ընկնում իրենց ամենատարբեր արժանիքներով: Այս անգամ խոսքը հայկական շոու-բիզնեսի չծերացող աստղերի մասին է:

Տարիները կարծես անցնում են նրանց կողքով: Ծերությունը շրջանցելու համար ոմանք հատուկ ջանքեր են գործադրում, ոմանց էլ բնությունն օժտել է «հավերժ երիատասարդի սինդրոմով»: Հաճախ այս աստղերից շատերն իրենք էլ չգիտեն՝ որն է իրենք երիտասարդության գաղտնիքը. նրանք պարզապես ապրում են, աշխատում են վայելել կյանքը եւ ապրել այն լիարժեք:

Սոֆի Դեւոյան

Այս պարուհին 7 տասնամյակ ապրել է, սակայն չի կորցրել իր կանացի հմայքն ու գրավչությունը: Վերջինիս հիմնական առավելություններից մեկն այն է, որ նա բնական գեղեցկության կողմնակից է եւ խուսափում է պլաստիկ միջամտություններից: «Հոգու եւ պարի թատրոնի» հիմնադիրն, անշուշտ, կարող է շատ կանանց եւ աղջիկների համար հրաշալի օրինակ լինել: Երբ նրան հարցնում են, թե որն է իր երիտասարդ մնալու գաղտնիքը, տիկին Դեւոյանը սովորաբար պատասխանում է՝ սիրելն ու սիրված լինելը: Կենսասիրությունն ու պոզիտիվ մտածելակերպն օգնում են պարուհուն մնալ թարմ եւ ցանկալի:

Լիլիթ Կարապետյան

Ո՞վ կասի, որ երգչուհին այս ամառ կնշի իր 45-ամյակը: Նա թինեյջերի տեսք ունի, եւ այնպիսի տպավորություն է, որ 1990-ականներից առ այսօր չի փոխվել: Լիլիթը սեքսուալ է, ցանկալի, բայց, իր խոսքով, հատուկ ոչինչ չի անում այդպիսին լինելու համար: Աղջնակի իր կերպարով նա շարունակում է գրավիչ լինել նաեւ պատանիների ու իրենից փոքր տղաների համար: Երգչուհին ինչպես, օրինակ, 20 տարի առաջ, այսօր էլ իր տեսահոլովակներում հանդես է գալիս բաց, համարձակ կերպարներով. նա, իսկապես, կաշկանդվելու ոչ մի պատճառ չունի:

Գրիշա Աղախանյան

Հաղորդավար, շոումեն Գրիշա Աղախանյանը շուտով կդառնա 52 տարեկան, բայց նրա արտաքին փայլն ու հմայքը այս տարիների ընթացքում զարմանալիորեն պահպանվել են: Քչերը կկռահեն Գրիշայի իրական տարիքը: Դե իսկ նրա կինն էլ, որը տարիքով բավականին փոքր է իրենից, օգնում է է՛լ ավելի երիտասարդ մնալ: Մի առիթով դերասանուհի Շողեր Թովմասյանը նշել է, որ Գրիշան հոգով իրենից էլ երիտասարդ է: Հաճախ տրվող այն հարցին, թե իրենց հարաբերություններին չի խանգարում արդյոք տարիքային տարբերությունը, Շողերը մշտապես պատասխանում է, որ ոչ, քանի որ շատ երիատասարդներ Գրիշայից ավելի մեծ են երեւում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

Հասմիկ Կարապետյան

Պատահական չէ, որ Հասմիկն ինքն իրեն համարում է տարիք չունեցող կին: «Ինձ համար տարիքը միայն թիվ է: Ես ինձ համարում եմ տարիք չունեցող կին: Թող անհամեստ չթվա, սակայն, չդիմելով պլաստիկ որեւէ միջամտության՝ ես ինձ դեռ ներդաշնակ եմ զգում իմ արտաքինի հետ: Եթե մի օր նայեմ հայելու մեջ եւ ինձ ներդաշնակ չզգամ, կդիմեմ փոքրիկ միջամտությունների՝ իհարկե, չափի մեջ: Սակայն առ այսօր չեմ դիմել փոփոխությունների, ես թեթեւ եմ, էներգիաս տեղն է»,-վերջերս հարցազրույցներից մեկում նշել է նա: 42-ամյա երգչուհին միշտ կենսախինդ եւ լավատես է.գուցե հենց դա է նրա գեղեցկության գաղտնիքը:

Զարուհի Բաբայան

Երգչուհի Զարուհի Բաբայանը, ինչպես եւ իր սկեսուրը, իր տարիքից բավականին երիտասարդ է երեւում: Նա այս տարի կնշի իր 45-ամյակը: Խնամված տեսքը, առանձնահատուկ պայծառ ժպիտն ու կենսախինդ բնավորությունը նպաստել են նրա երիտասարդ մնալուն: Երբ Զարուհին լուսանկար է հրապարակում, օրինակ, դստեր հետ, տպավորություն է, որ նրանք քույրեր են: Այս ընտանիքի կանայք իրոք որ ունիկալ են:

Աննա Բաբաջանյան




Լրահոս