ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանի հետ ընդհարումների եւ իր բարձր աշխատավարձի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ Արմլուր լրատվականի Քայլ առ քայլ հաղորդման շրջանակներում հանդիպել ենք իր համար արդեն հարազատ դարձած աշխատավայրում: Յոթ տարի է Խաժակյանն աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում, որին զուգահեռ իրականացնում է նաեւ Երեւանի ավագանու անդամի պարտականությունները: Խաժակյանը չցանկացավ մեր հարցազրույցը սկսել իր բնակարանից, քանի որ պարզվում է ավագանու անդամը եւ նրա կինը մտահոգություն ունեն այն առումով, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում ահագնացող խոսքի ատելությունը կարող է մեծ վնաս հասցնել իր ընտանիքին:

Երեւանի ավագանու անդամը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իր տիկնոջ հետ եկել են այն եզրակացության, որ անձնական տիրույթի այդ հատվածը պետք է գաղտնի պահել Խաժակյանի ընդդիմադիր հայացքների ու քննադատությունների հետեւանքով: Մենք Խաժակյանի հետ զրույցում բացահայտել ենք, թե երբ է վերջինս սկսել քաղաքական գործունեությամբ զբաղվել, արդյոք ինչ որ պաշտոնի ձգտում ունի, ինչպես է սկսում իր օրը ընտանիքի հետ ու ի վերջո ինչու իր եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի համատեղ աշխատանքը չի ստացվում, ինչի համար մշտապես սուր քննադատությունների է արժանանում: Այս եւ այլ հարցերի շուրջ մենք զրուցել են Երեւանի ընդդիմադիր ավագանու ներկայացուցչի հետ:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Լևոն Չադրյան

Մանրամասները տեսանյութում:




Լրահոս