![](https://armlur.am/wp-content/uploads/2019/01/alen-simonyan.jpg)
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
«Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու համար 2020թ. փետրվարի 28-ից մարտի 3-ը Մոնտեվիդեո կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը»,- նշված է հաղորդագրության մեջ: