Ինչն է եղել սպանության պատճառը. նոր մանրամասներ Էջմիածնի կրակոցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 22-ին՝ ժամը 11:50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի:

Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է 62-ամյա մի տղամարդ:

ArmLur.am-ին դեպքից բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է կրակոցների պատճառը վարկն է եղել:

36-ամյա տղամարդուն սպանողն իր տունը գրավադրել է բանկում և չի կարողացել կատարել վարկային պարտավորությունները։ Բանկը աճուրդի է հանել տունը, իսկ գնորդը եղել է սպանված Գևորգ Խալաթյանը։

62-ամյա տղամարդը` նախկին տանտերը, ասել է տունը գնած Գևորգին` դուրս արի տնից, բայց վերջինս չի լքել տունը, քանի որ արդեն գնել էր: Ըստ մեր տեղեկությունների` նրանք անընդհատ վիճաբանել են:

Նշենք, որ կասկածվողը ձերբակալվել է: Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս