
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իզմիրում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ մարտի 5-ին Ստամբուլում տեղի կունենա քառակողմ գագաթնաժողով՝ նվիրված սիրիական Իդլիբ նահանգում հակամարտության կարգավորմանը:
Գագաթնաժողովին կմասնակցեն Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է Aif.ru-ն։
4 երկրների առաջնորդները վերջին անգամ Սիրիայի հարցով գագաթնաժողով են անցկացրել 2018 թվականի հոկտեմբերին: