
The Mirror-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» վարձել է թոփ իրավաբան Դևիդ Պեննիկին, ով կօգնի ակումբին բողոքարկել ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված պատժամիջոցները՝ ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով։
Նշվում է, որ այս փաստաբանը երկու անգամ արգելափակել է բրեքսիթը (Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը), ինչպես նաև վարել է բազմաթիվ բարձրաստիճան գործեր: Նման փաստաբանի վճարը կազմում է օրական 22 հազար եվրո:
Պեննիկը համարվում է Միացյալ Թագավորության լավագույն իրավաբաններից մեկը։